Թուրքական ակումբը 2 միլիոն եվրո կվճարի Արաս Օզբիլիսին
Թուրքական «Բեշիքթաշ» (Ստամբուլ) ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ, գրում է թուրքական Haberturk պորտալը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը խզելուց հետո կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն «Բեշիքթաշ»-ը որպես փոխհատուցում Օզբիլիսին կվճարի 2 մլն 250 հազար եվրո` չորս տրանշով:
Արաս Օզբիլիսը մոսկովյան «Սպարտակ»-ից թուրքական «Բեշիքթաշ» էր տեղափոխվել 2016 թվականին: Երեք տարվա ընթացքում հայ ֆուտբոլիստն ակումբում խաղացել է միայն 5 խաղ։ «Բեշիքթաշ»-ի կազմում Օզբիլիսը վարձավճարով հանդես է եկել Իսպանիայում և Հոլանդիայում: