Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Քաղաքապետը պահանջում է իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքման պարտավորեցում։
Նշենք, որ գործը դատարան է մուտք եղել օգոստոսի 15-ին եւ մակագրվել է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին։ Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Սոնա Աղեկյանը ի նշան բողոքի ակցիաներ է նախաձեռնում քաղաքապետարանի մոտ եւ քննադատական արտահայտություններ հնչեցնում Հայկ Մարությանի հասցեին։ Երեկ՝ օգոստոսի 20-ին, նա Աղյուսագործների փողոցից կոյուղաջուր էր բերել՝ քաղաքապետին հանձնելու համար։ Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ աղբ էին լցրել քաղաքապետարանի դիմաց։ Աղեկյանը նշել էր, որ ակցիայի նպատակը ցույց տալն է, որ քաղաքային իշխանություններն ոչ միայն չեն աշխատում, այլև խաբում են քաղաքացիներին:
The post Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին appeared first on ԳԱԼԱ.