Էմմա Ուոթսոնը և «Հարի Փոթեր»-ից խաղընկեր Թոմ Ֆելթոնը միասին են. ET (լուսանկարներ)
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում Հերմիոն Գրեյնջերի և Դրակո Մալֆոյի դերակատարներ Էմմա Ուոթսոնը և Թոմ Ֆելթոնը վերջերս միասին շատ ժամանակ են անցկացնում և բազմաթիվ համատեղ լուսանկարներ են հրապարակում, ինչը երկրպագուներին ստիպում է մտածել, որ նրանք միասին են, գրում է ET-ն:
Վերջերս 31-ամյա Ֆելթոնը Հարավային Աֆրիկայից համատեղ լուսանկար էր հրապարակել 29-ամյա Ուոթսոնի հետ, որտեղ դերասաններն իրենց գիշերազգեստներով կիթառ են նվագում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ բրիտանացի դերասաններն իրենց միասին լինելու վերաբերյալ խոսակցությունների առիթ են տալիս: Այս տարվա փետրվարին Ուոթսոնը հրապարակել էր իր լուսանկարը և գրել՝ «Ընկերներն ամենալավն են ֆիքսում մեզ», և լուսանկարում նշել էր Ֆելթոնին:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս 2012 թվականին The Jonathan Ross Show-ին տված հարցազրույցի ժամանակ Ուոթսոնը խոստովանել էր, որ սիրահարված է եղել Ֆելթոնին:
«10-12 տարեկանում ես չափազանց սիրահարված էի Թոմ Ֆելթոնին: Նա ինձնից մի քանի տարով մեծ էր ու սքեյթբորդ ուներ, որին հիանալի էր տիրապետում»,- հայտնել էր դերասուհին և հավելել, որ ի տարբերություն իրեն՝ «Ֆելթոնն իրեն փոքր քրոջ պես էր սիրում»: