Ֆեդերերը 1000-րդ շաբաթն անընդմեջ կլինի ATP-ի վարկանիշի թոփ-50-յակում
Armsport-ը գրում է.
Աշխարհի 3-րդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն իր ակտիվում ևս մեկ գեղեցիկ նվաճում է գրանցել։
Օգոստոսի 5-ից 11-ն ընկած շաբաթը Grand Slam-ի մրցումների 20-ակի դափնեկրի համար դարձել է 1000-րդ անընդմեջը՝ ATP-ի վարկանիշի թոփ-50-յակում։
Ֆեդերերն առաջինն է հասել այս ռեկորդին։ Մոտակա հետապնդողն ամերիկացի Ջիմի Կոնորսն է, որը լավագույն 50 թենիսիստների ցանկում հայտնվել է 873 շաբաթ անընդմեջ, ԱՄՆ-ի ևս մեկ ներկայացուցիչ՝ Ջոն Մակինրոյը՝ 827 շաբաթ։
Գործող թենիսիստներից Ֆեդերերի նվաճմանը մոտեցել է իսպանացի Ռաֆայել Նադալը (758 շաբաթ)։
Այս պահին վերջին մրցաշարը, որին Ֆեդերերը մասնակցել է, եղել է Ուիմբլդոնը։ Ռոջերը մոտ էր 21-րդ տիտղոսին, բայց եզրափակչում վճռորոշ սեթի թայ-բրեյքում զիջեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։