ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը Ծիր Կաթինի «նմանակի» նոր լուսանկար է արել (լուսանկար)
ՆԱՍԱ-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության Hubble տիեզերական աստղադիտակը NGC 3432 հեռավոր գալակտիկայի, որը չափազանց նման է մեր Ծիր Կաթինին, նոր լուսանկարներ է արել: Այս մասին գրում է Express-ը։
NGC3432-ը պարուրաձև կառուցվածք ունի, ինչպես Ծիր Կաթինը՝ կենտրոնական կետի շուրջ լի աստղերով և տիեզերական նյութով:
Նոր լուսանկարում գալակտիկան պատկերված է կողքից, ինչը թույլ է տալիս այն նորովի դիտել:
Լուսանկարում խորը տարածության մեջ ոլորուն պարույրի փոխարեն լույսի և գազի երկար պայծառ շերտ է պատկերված, որը ձգվում է տիեզերքի մթության մեջ: