Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Կապտականաչ ջրիմուռների բուռն աճման շրջանն ավարտված է, բայց բնակլիմայական պայմաններից ելնելով` հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք․«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Կապտականաչ ջրիմուռի բուռն աճման շրջանն ավարտված է, բայց բնակլիմայական պայմաններից ելնելով` հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք․Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը։

«Ջրիմուռների աճման շրջանը տևում է 15-ից 20 օր, որը հասնում է իր աճման պիկին, որից հետո մահացում և նստեցում է տեղի ունենում։ Նախորդ տարվա նույն երևույթի ժամանակ խոսել ենք և ձմռան ամիսններին դեռ կանխատեսել, որ այս տարի էլ բռնկում կլինի։ Հիմա մենք սպասում ենք, որ, հնարավոր է, լինի երկրորդ ալիք, կարող է և չլինել, ամբողջը կախված է բնակլիմայական պայմաններից, թե ինչ եղանակներ կլինեն, եթե քամիները, ալեկոծությունները շատ լինեն՝ երկրորդ ալիք չենք ունենա, եթե դա չլինի, ջերմաստիճանը բարձրանա, կունենանք երկրորդ ալիք»,- ասաց նա և նշեց, որ ներկայում ջերմաստիճանի ֆոնը բարձր է՝ հատկապես ջրի երկրորդ մակերևույթում։

«Ոչ միայն ՀՀ-ում, այլ աշխարհագրական հորիզոնում գտնվող գրեթե բոլոր՝ և՛ փակ, և՛ բաց ջրամբարներում դիտարկվում է ջրիմուռների բուռն աճման և զարգացման գործընթաց։ Պետք է ասել, որ այս գործընթացը չպետք է շփոթել ճահճացման և ծաղկման հետ, որովհետև դրանք մասնագիտական տեսնակյունից լրիվ այլ երևույթներ են, մենք այստեղ գործ ունենք կոնկրետ մեկ տեսակի մոնոտիպ բռնկման հետ»,- ասաց նա։  

Վահե Գուլանյանը, անդրադառնալով ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի այն հայտարարությանը, թե Սևանին նման վիճակին հասցնելու մեղավոր մարմինը Սևան ազգային պարկն է, պնդեց, որ պետք է խոսեն այն խնդիրներից, թե ինչի հետևանքով կարող է դիտարկվել նման երևույթը և հասկանալ, թե այդտեղ ազգային պարկն ինչ մեղավորություն կարող է ունենալ։

«Միանշանակ, այս երևույթի համար թիվ մեկ ահազանգը դա բարձր ջերմաստիճանն է, կա  բարձր ջերմաստիճան՝ կլինի բռնկում, չկա՝ չի լինի, բայց, միևնույնն է, լճում կան նախադրյալներ բռնկման համար։ Իսկ որո՞նք են այդ նախադրյալները․ համար մեկը՝ 92 համայնք Սևանի ավազանում չունեն կոյուղագծեր։ Մենք ասել ենք` սոցիալ-տնտեսական փոփոխությանը զուգընթաց լինելու է մակերևութային ջրերի աղտոտում, այս երևույթի միջով անցել են բոլոր զարգացող և զարգացած երկրները և շատ զարգացած երկներում չկան գրեթե ափամերձ տարածքներ, որոնք չեն մաքրվում։ Հիմա ի՞նչ կապ ունի Սևան ազգային պարկն այդ հանգմանքի հետ, որ համայնքները չունեն կոյուղագծեր։ Ավելին, դա նույն հանձնաժողովի սուրբ պարտականությունն էր, որը չի կատարվել։ Ավելին ասեմ, իրենք հաջողացրել են ջրամատակարարող արտերկրյա կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել՝ Վեոլիա ջրի, և մի բառ չեն խոսել ջրահեռացման մասին, և՛ այս պայմանագիրը, և՛ նախագիծը, և՛ դրան ներկայացվող պահանջները հենց հանձնաժողովի պարտականությունն էր»,- ասաց նա։

Այնուհետև Գուլանյանը ջրբացթողումներից խոսեց և ասաց, թե այստեղ ևս Սևան ազգային պարկի հետ որևէ խնդիր չկա։ «Այո, մենք խնդիրը բարձրացրել ենք, բայց ջրբացթողումների ո՛չ ծավալը, ո՛չ թույլտվությունը, և՛ ոչ էլ որոշակի ազդեցությունը դրանց վրա Սևան ազգային պարկը չունի։ Ջրպետկոմը ներկայացնում է համապատասխան մարմիններին, պահանջում է թույլտվություն, և այդ նույն հանձնաժողովն էլ ՀՀ ամբողջ գոյատևման ընթացում հիմնավորել է դա, և այսօր սլաքներն ուղղվում է Սևան ազգային պարկի վրա, երբ մենք որևէ լիազորություն չունենք այդ հարցում։ Նրանք միշտ հավելյալ ջրբացթողումը հիմնավորել են և ասել, որ պետք է»,- ասաց նա։

Ափամաքրման գործընթացները ևս, ըստ Սևան ազգային պարկի տնօրենի,  լավ չեն արվել։ «10 անգամ ավելի մեծ ծավալով պետք է արվեր, որին ևս Սևան ազգային պարկը մասնակցություն և առնչություն չունի։ Պետբյուջեից գումար է նախատեսվում, հայտարարվում է մրցույթ, շահում են կազմակերպությունները, և ո՛չ համակարգողն է Սևան ազգային պարկը, և՛ ոչ էլ պատասխանատու ստորաբաժանումը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ջրի մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին, որից առաջ պետք է ապօրինի շենք-շինությունները մաքրվեն, Վահե Գուլանյանը նշեց, որ Սևան ազգային պարկի տարածքում ունեն 4720 միավոր անշարժ գույք, որոնցից 839 միավորն արդեն ապամոնտաժված է, որն արվել է միմիայն Սևան Ազգային պարկի ռեսուրսների հաշվին և որևէ ֆոնդից գումարներ չեն հատկացվել։

«Հիմա հասել ենք այնպիսի տեղ, որ առանց լուրջ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կարծում եմ, միգուցե ևս 1-2 տասնյակ հնարավոր լինի առանց գումարների ապամոնտաժել, բայց ոչ ավելին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդ ծավալով շինություններ են կառուցվել, ընդ որում ինչպես Շրջակա միջավայրի նախարարն ասաց՝ ապօրինի, Գուլանյանը  նշեց, որ խոսում ենք վերջին քսան տարվա ընթացքում կատարված կառուցապատման մասին։ «Եթե համեմատենք վերջին 5 տարվա հետ, ապա գրեթե ոչինչ չի ավելացել։ Նոր ապօրինի կառույցներ չեն ավելացել և քանի որ մեծ ծախսեր են պահանջում, հներն ուղղակի չեն ապամոնտաժվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե՞ դրանք ազդեցիկ մարդկանց են պատկանել և չեն քանդվել հենց նրանց գործոնը հաշվի առնելով՝ Սևան ազգային պարկի տնօրենը նշեց, որ ոչ։ «Իմ  աշխատանքային պրակտիկայում ես նման խոչընդոտի չեմ հանդիպել, մենք չենք հարցնում դա ում օբյեկտն է, ջուրն էլ չի հարցնում դա ում օբյեկտն է։ Եթե ապամոնտաժման ենթակա է, և մենք այդ հնարավորությունն ունենք, միանշանակ ապամոնտաժում ենք։ Այդ մոնտաժված 839 օբյեկտների մեջ եղել են շատ ազդեցիկ մարդկանցը»,- ասաց նա։

Ըստ նրա, ապամոնտաժման համար օբյեկտների տերերին փոխհատուցում չի ենթադրվում, քանի որ արդեն իսկ կար որոշում, որ 1905 բացարձակ նիշի տարածքներում չի թույլատրվում կառուցապատում և բացի նրանից, որ պետությունն ունի մասնավորեցված տարածքներ՝ պոմպակայաններ, նաև հանգստյան տներ, մնացած բոլորն ապօրինի են։  

Իսկ թե երբ կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները, Գուլանյանը նշեց, որ իրենք 24 ժամ պատրաստ են սկսել․ «Մենք մեզ համարում ենք ինչպես դիրքերում կանգնած զինվորը, մենք էլ այդպես դիրքերում կանգնած զինվոր ենք, մենք չենք սպասում, որ ինչ որ մեկն ասի, որ գնանք, մենք միշտ մեր տեղում ենք, մեր գործն անում ենք»։

Դիտարկմանը թե ինչպե՞ս են իրենց գործն անում, որ այդքան ապօրինի շինություններ են կառուցվել, նա կրկնեց, որ դրանք չեն կառուցվել իր պաշտոնավորման ժամանակ։ Նա խորհուրդ տվեց գնալ և շրջել իրենց վերահսկող մարմնի հետ և տեսնել, թե ինչպես են կանխում նորերի կառուցմանը։

«Մի վայրկյան աչքներս թարթեցինք, ինչ-որ մեկը, ինչ-որ բան ուզում է սարքել, ինչ-որ մեկը երկու ձող և կապույտ վրան է ճարում, և ուզում է մի տեղ խփել ու ասում է` իմն է։  Ավելի հանդուգն քայլեր կան, մարդիկ կարող են ասֆալտապատ ճանապարհը քանդեն, ձողեր տեղադրեն, որպեսզի իրենց օբյեկտին հոսանք հասցնեն, դուք չե՞ք պատկերացնում ծավալը, մենք նոր շինություն թույլ չենք տալիս ավելանա, և դա արդեն մեծ առաջընթաց է»,- ասաց նա։

Վահե Գուլանյանի խոսքով՝ կան արմատական խնդիրներ, որոնք պետք է վերացնեն․ «Դրանից հետո մեր կատարած աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ։ Իսկ հիմա ի պատիվ նախարարի՝ կարծես այդ ճանապարհին ենք, իհարկե, այդ խնդիրները չեն կարող արագ լուծում ստանալ, բայց դրանք կարծես թե դրվում են ռելսի վրա և մոտ ապագայում  դրանց բոլորի մասով կունենաք լուծումներ։ Երբևիցե չի եղել ավելի նպաստավոր պայման, քան հիմա է, չկա որևիցե կաշկանդվածություն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե նախկինում կար, հիմա չկա՞, նշեց, որ ոչ, նախկինում էլ չունեին։ «Իհարկե ես կոնկրետ դեպքեր գիտեմ, անուններ չեմ նշի, կոնկրետ պաշտոնյանների, բայց շատ մարդիկ փորձել են խանգարել Սևանա լճի մակարդակի բարձրացումը դանդաղեցնելուն, բայց, միևնույնն է, ոչ մեկին չի հաջողվել։ Սևանը գտնվում է հասարակության էմոցիոնալ դաշտում և յուրաքանչյուր ղեկավար, պաշտոնյա անձ, որը որոշակի գործողություններ անելու պարկատանություններ ունի, նա չի կարող հաշվի չնստել հասարակության հետ»,- ասաց նա։



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net