ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունը
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունից:
Թուրքմեն դիվանագետները հերքել են տարածված տեղեկատվությունը:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է: Այդ մասին հայտնել էր քաղաքագետ, Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաեւը:
Կան տեղեկություններ, որ Թուրքմենստանի նախագահը մեկնել է Գերմանիա, որտեղ բուժում է ստանում նրա մայրը` Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան: Վերջինս արդեն 10 օր հիվանդանոցում է, եւ գտնվում է կայուն ծանր վիճակում:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունը appeared first on ԳԱԼԱ.