Մահացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. ԶԼՄ-ներ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այս մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին հայտնել է Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևը՝ հղում անելով հանրապետության իր աղբյուրներին:
«Մարդիկ, որոնք ինձ հայտնեցին այդ մասին, բնակվում են Աշխաբադում: Նրանք գործարարներ են: Երբ ես հարցրի՝ ճիշտ է արդյոք, նրանք ասացին. «կան ծանոթներ, որոնք աշխատում են հատուկ ծառայություններում, նրանք հայտնում են, որ դա տեղի է ունեցել, երբ նա արձակուրդ է գնացել», - ասել է Ռուբաևը:
Գորբանգուլի Բերդիմուհամեդը արձակուրդի է մեկնել հուլիսի 15-ին: Այսօր նրա մահվան մասին հաղորդել է El Murid Telegram-ալիքը, որը մասնագիտանում է արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմամբ: Ալիքը լուրը հայտնել է՝ հղում անելով անանուն թուրքմենական ընդդիմադիր գործչին:
Մեկ օր առաջ «Ազատ Թուրմենստան» յութուբյան ալիքը՝ վկայակոչելով Աշխաբադի իր թղթակիցներին, հայտնել էր, որ նախագահը մահացել է նախօրեին՝ հուլիսի 20-ին: Որպես մահվան պատճառ նշվում է սուր երիկամային անբավարարությունը:
Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել: