Ազարը ստեղծված է «Ռեալում» խաղալու համար. Ֆաբրեգաս
Armsport-ը գրում է.
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ Էդեն Ազարի խաղաոճը համապատասխանում է հենց Մադրիդի «Ռեալին», որի կազմը բելգիացին համալրել է այս ամռանը։
«Ազարն անհավանական ֆուտբոլիստ է, որը կարողանում է արդյունք ապահովել։ Նա, ասես, ստեղծված լինի «Ռեալում» խաղալու համար, այստեղ նա ազատ տարածություններ կունենա տարատեսակ հնարքներ կատարելու համար։ Նա սիրում է շատ տեղաշարժվել։ Պարզապես հնարավոր չէ Ազարին մեկ դիրք տալ և ասել․ «Խաղալու ես այստեղ»։
Օրինակ՝ «Բարսելոնայում» խաղային համակարգն ավելի խիստ է, դիրքերը հստակեցված են, և բոլորը պարտավոր են իրենց տեղերում լինել։ Ազարը սիրում է տեղաշարժվել գնդակով, այնպես որ՝ «Ռեալը» նրան շատ ավելի է համապատասխանում, քան «Բարսելոնան»»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերել է AS-ը։