Մահացել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. ԶԼՄ-ներ
Մահացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հայտնել է քաղաքագետ, Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաեւը:
Նա հայտնել է, որ այդ մասին տեղեկացել է թուրքմեն գործարարներից: Վերջիններս հայտնել են, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները հաղորդել են, որ դա տեղի է ունեցել, երբ նախագահը գտնվել է արձակուրդում:
Նշվում է, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն արձակուրդ է գնացել հուլիսի 15-ին:
Բացի այդ, նախագահի մահվան մասին է հաղորդել նաեւ արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող տելեգրամ-ալիքներից մեկը, իսկ ընդդիմադիր Youtube-ալիքներից մեկը հայտնել է, որ Բերդիմուհամեդովը մահացել է հունիսի 20-ին:
Տեղեկատվության պաշտոնական հաստատում կամ հերքում դեռեւս չկա:
Աղբյուր՝ gazeta.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Մահացել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. ԶԼՄ-ներ appeared first on ԳԱԼԱ.