Զելենսկին ընտրատեղամաս մտնելիս մարդկանց մեջ տեսադաշտից կորցրել է կնոջը (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քվեարկել է երկրում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Ինչպես նշում է Корреспондент-ը, երբ Զելենսկին կնոջ՝ Ելենայի հետ միասին մոտենալիս է եղել ընտրատեղամասի մուտքին, մի խումբ քաղաքացիներ սկսել են խնդրանքներով դիմել նրան և ինչ-որ փաստաթղթեր փոխանցել: Մինչև նախագահը կկարողանար շարունակել առաջ շարժվել և շուրջը նայել, ամբոխի մեջ նա կորցրել է կնոջը տեսադաշտից:
Ավելի ուշ նախագահը հայտարարել է, որ ակնկալում է ընտրությունների արդար և ազնիվ արդյունք տեսնել:
Հիշեցնենք, որ պատգամավորի թեկնածուներից մեկի նկատմամբ նախօրեին հարձակում էր տեղի ունեցել: Գործչին, որի անունը չի նշվել, բռունցքով հարվածներ է հասցրել անհայտ անձը և անմիջապես անհետացել: