Քեյնի գոլի շնորհիվ «Տոտենհեմը» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)
Armsport-ը գրում է.
Լոնդոնի «Տոտենհեմը» Չեպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»։
Սինգապուրի «Ազգային» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3-2 հաշվով։ Առաջին կեսում արձանագրվեց մեկ գոլ․ 30-րդ րոպեին լոնդոնյան թիմին առաջ մղեց Էրիկ Լամելան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, Գոնսալո Իգուայինը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ քիչ անց գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։
Այդուհադերձ, «Տոտենհեմին» հաջողվեց ոչ միայն երկրորդ գոլը խփել, այլև հաղթանակի հասնել։ 65-րդ րոպեին աչքի ընկավ Լուկասը, իսկ հաղթական գոլն ավելացված ժամանակի երրորդ րոպեին շքեղ հարվածով խփեց Հարի Քեյնը։
Հավելենք, որ հուլիսի 24-ին «Յուվենտուսը» խաղալու է «Ինտերի» հետ, իսկ հուլիսի 25-ին «Տոտենհեմի» մրցակիցը լինելու է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Չեմպիոնների միջազգային գավաթ
«Տոտենհեմ»-«Յուվենտուս»՝ 3-2
Գոլերը՝ Լամելա 30՛, Լուկաս 65՛, Քեյն 90+3՛ - Իգուային 56՛, Ռոնալդու 60՛