Մոսկվայից Պրահա թռչող օդանավում հրդեհ է բռնկվել. այն վերադարձել է օդանավակայան
Մոսկվա-Պրահա չվերթն իրականացնող օդանավը վերադարձել է օդանավակայան՝ բեռնախցիկում բռնկված հրդեհի պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Ռոսսիա» ավիաընկերության Boeing 737 օդանավում եղել է 187 մարդ, տուժածներ չկան: Այժմ ուղեւորները սպասում են պահեստային օդանավի՝ Պրահա թռչելու համար:
Վնուկովո օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ թռիչքի ժամանակ գործել է հրդեհի ազդանշանային համակարգը, անձնակազմը որոշել է վերադառնալ Մոսկվա:
«Չվերթի ուղեւորները գտնվում են օդանավակայանում, նրանց այլ ինքնաթիռ կտրամադրվի՝ թռիչքը շարունակելու համար: Օդանավն առայժմ չի շահագործվի, տեխնիկական հանձնաժողովը պարզում է միջադեպի հանգամանքները»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Մոսկվայից Պրահա թռչող օդանավում հրդեհ է բռնկվել. այն վերադարձել է օդանավակայան appeared first on ԳԱԼԱ.