Ստյոպա Սաֆարյանը պատմել է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մանրամասների մասին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է այսօր կեսօրին տեղի ունեցած վթարի մանրամասները՝ գրելով.
«Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկը որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին։ Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք»։
The post Ստյոպա Սաֆարյանը պատմել է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մանրամասների մասին appeared first on ԳԱԼԱ.