Լոնդոնը պատրաստ է սառեցնել Իրանի ակտիվները՝ ի պատասխան բրիտանական լցանավի կալանքի
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը Թագավորությունում իրանական ակտիվների հնարավոր սառեցման հարցը դիտարկում է ի պատասխան Իրանի կողմից Stena Imperto լցանավի կալանքի, հաղորդում է Telegraph թերթը:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը մտադիր է երկուշաբթի հայտարարել դիվանագիտական և տնտեսական միջոցառումների մասին, որոնք Լոնդոնը պլանավորոում է ձեռնարկել Իրանի նկատմամբ լցանավի կալանավորման կապակցությամբ:
Պարբերականը հայտնում է, որ բրիտանական իշխանությունները մտադիր են նաև հասնել ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը, որոնք 2016 թվականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո չեղարկվել էին:
«Stena Imperto-ն կալանվել է Օմանի տարածքային ջրերում, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Հանթը:
Նրա խոսքով՝ «դա բացարձակապես անընդունելի է», նա նաև հարցականի տակ է դրել «Հորմուզի նեղուցում բրիտանական և առհասարակ միջազգային ծովային նավագնացության անվտանգությունը»:
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»: