Գրիգոր Աղեկյանը՝ Լոռիի ֆուտբոլիստ. պաշտոնական
Armsport-ը գրում է.
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը տեղափոխվել է «Լոռի»։ Վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ձևաչափով պայմանագիր։
23-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Բելառուսից, որտեղի «Իսլոչ» թիմում հանդես է եկել նախորդ կես տարին:
Մինսկը ներկայացնող ակումբի կազմում Աղեկյանը մասնակցել է առաջնության 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում Գրիգորը մասնակցել է 34 խաղի, խփել 20 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, դարձել 2017/18 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբում մասնակցել է 28 խաղի, խփել 4 գոլ:
Հայաստանի Մ21 հավաքականի կազմում Աղեկյանը մասնակցել է 9 հանդիպման: