Բեյլի տրանսֆերի հետքերով. Ուելսցու գործակալը Զիդանի խոսքերին աղմկոտ արձագանք է տվել
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ ակումբը լքելու գործընթացն արագանում է:
«Բավարիայի» հետ ընկերական հանդիպումից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարեց, որ ֆուտբոլիստը շուտով նոր ակումբ է ունենալու: Ֆրանսիացին հայտնեց՝ ակումբում հույս ունեն, որ Բեյլը շուտով կլքի թիմը. դա լավ կլինի բոլորի համար:
Այս հայտարարության մասին կարծիք է հայտնել նաև կիսապաշտպանի գործակալ Ջոնաթան Բարնետը.
«Մենք աշխատում ենք Բեյլի տրանսֆերի ուղությամբ: Զիդանը խայտառակություն է: Նա ոչ մի գրամ հարգանք չի ցուցաբերում այն խաղացողի հանդեպ, որն այդքան բան է արել «Ռեալի» համար»,- Բարնետի խոսքը մեջբերում է լրագրող Տոմ Օլանտան:
The post Բեյլի տրանսֆերի հետքերով. Ուելսցու գործակալը Զիդանի խոսքերին աղմկոտ արձագանք է տվել appeared first on ԳԱԼԱ.