Հրապարակվել է Իրանի կողմից բրիտանական լցանավի կալանման տեսանյութը (տեսանյութ)
Ruptly գործակալությունը հրապարակել է Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավի ձերբակալման տեսանյութը:
Կադրերում երևում է, թե ինչպես են դիմակավորված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներն ուղղաթիռով և մոտորանավակներով լցանավ բարձրացել:
ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆի խոսքով՝ լցանավը չի արձագանքել իրանական կողմի նախազգուշացումներին:Հորմուզի նեղուց շարժվելու փոխարեն, Stena Impero-ն շարժվել է դեպի հարավ:
Հիշեցնենք, որ ուրբաթ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավ էր կալանքի տակ առնվել: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»: