ICC. Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային
Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում Լոնդոնի «Արսենալն» իր երկրորդ հանդիպումն անցկացրեց:
Ունայի Էմերի ֆուտբոլիստներն այս անգամ մրցեցին «Ֆիորենտինայի» հետ ու հաղթանակ տարան 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Նկետիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուիլքոկը:
Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մեր ընտրանու կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում փոխարինման մտավ 63-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «զինագործները» հաղթել էին Մյունխենի «Բավարիային»:
The post ICC. Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային appeared first on ԳԱԼԱ.