ICC. «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին (տեսանյութ)
Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ն իր երկրորդ հանդիպումն է անցկացրել: Ունայի Էմերի ֆուտբոլիստներն այս անգամ մրցել են «Ֆիորենտինա»-ի հետ ու հաղթանակ տոնել 3-0 հաշվով:
Ինչպես հայտնում է Armsport-ը, դուբլի հեղինակ է դարձել Նկետիան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ուիլքոկը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում փոխարինման է մտել 63-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «զինագործներ»-ը հաղթել էին Մյունխենի «Բավարիա»-ին: