Grand Chess Tour. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց
Հունիսի 26-ին Զագրեբում մեկնարկել է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որին մասնակցում է 12 գրոսմայստեր: Երկրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: Հաշտությունը գրանցվել է 55-րդ քայլում: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Երկրորդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 1 միավոր: Միանձնյա առաջարը Յան Նեպոմնյաշչին է, ով իր հաշվին գրանցել է երկու հաղթանակ: 1,5-ական միավորներ ունեն Մագնուս Կառլսենը և Ուեսլի Սոն: Երրորդ տուրում հայ շախմատիստը սևերով խաղալու է Վիշվանաթան Անանդի հետ: