Բրիտանացի նախարարը կոպտորեն դուրս է հանել ակտիվիստուհուն Լոնդոնում անցկացվող ճաշկերույթի դահլիճից (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով նախարար Մարկ Ֆիլդը լոնդոնյան առանձնատանն անցկացվող ճաշկերույթի սրահից դուրս է հանել ներս մտած բնապահպան ակտիվիստուհուն:
Ինչպես գրում է The Mirror պարբերականը, հրապարակված տեսանյութում երևում է, որ Ֆիլդը, բռնելով ակտիվիստուհու ձեռքից, չի թողնում նրան առաջ ընթանալ, ապա պարանոցից բռնած դուրս է հանում սրահից:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով նախարարը դուրս է շպրտել ակտիվիստուհուն, որը փորձել է իր տեսակետը ներկայացնել կլիմայական փոփոխությունների հարցով:
Աղբյուրի տվյալներով՝ Ֆիլդը հեռացվել է նախարարի պաշտոնից տեսանյութի հրապարակումից հետո:
Տեսանյութը՝ այստեղ: