Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց
Խորհրդարանի խոսնակի հրաժարականի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի քարտուղար Կախա Կալաձեն:
Խորհրդարանի նախագահի հրաժարականը հաջորդեց անցած գիշերը ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին: Բախումների հետևանքով 240 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 80 ոստիկան:
Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն էր: Նրանք պահանջում են նաև ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Ցուցարարները մտադիր են այսօր երեկոյան վերադառնալ հրապարակ: