Ազգային ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը
Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից նախասրահում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընտրության քվեարկությունը կմեկնարկի ժամը 17:35-ին և կավարտվի 18։15-ին:
Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց հավելյալ նիստ գումարելու որոշում, որը կտևի մինչև ընտրության արդյունքների հրապարակումը։
Օրակարգում մնացած հարցերը կքննարկվեն երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստին։