Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի մեզ. Մենք ունենք նույն խաղաղ պլանը
Չնայած առկա բավականին լուրջ տարաձայնություններին՝ մենք ընդհանուր առմամբ քննարկում ենք նույն առաջարկությունները, տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ պլանը՝ արդեն 15 տարի:
Այս մասին «Minval.az»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտնում կայացած հանիպումից հետո:
Մամեդյարովն հավելել է, որ դետալային տարաձայնություններ կան.
«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
The post Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի մեզ. Մենք ունենք նույն խաղաղ պլանը appeared first on ԳԱԼԱ.