ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել. դրան հաջորդել է խոշոր հրդեհը (տեսանյութեր)
ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում գտնվող նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել, ինչին հաջորդել է խոշոր հրդեհը, հայտնում է abc7ny.com կայքը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 03:40-ին՝ Philadelphia Energy Solutions գործարանում, որն ունի մոտ հազար աշխատակից:
Հարակից տարածքների բնակիչներն ասել են, որ լսել են մի քանի պայթյունի ձայն, որոնցից իրենց տների պատերը ցնցվել են:
Ներկայում իշխանությունները փակել են դեպի գործարան տանող կամուրջն ու փողոցները, որպեսզի հրշեջ մեքենաներն ու կրակի մարման համար անհրաժեշտ այլ սարքավորումներն արագ տեղ հասնեն:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն չկա:
VIDEO from man on scene. What he saw outside work this morning pic.twitter.com/bZGsr0quWS
— Katie Katro (@KatieKatro6abc) June 21, 2019