Թբիլիսիում անկարգությունների հետևանքով տուժած լրագրողը կորցրել է աչքը
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողներից մեկը կորցրել է աչքը, հաղորդում է Interfax-ը:
Ըստ աղբյուրի՝ տղամարդու դեմքին, հավանաբար, ռետինե փամփուշտ է դիպել:
Նշվում է, որ տուժածը վրացական հեռուստաընկերություններից մեկի աշխատակից է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են վրացական Առաջին ալիքի 4 աշխատակից, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության և վրացական Interpressnews լրատվական գործակալության մեկական աշխատակից: