Ռեկորդների և գահի համար խաղ Փարիզում․ մեկնարկում է Ռոլան Գարոսը
Armsport-ը գրում է.
Ջոկովիչը պատրաստ է ռեկորդների գերազանցմանը, Նադալը՝ փարիզյան թեթև զբոսանքի, հավերժ երիտասարդ Ֆեդերերը միշտ կարող է զարմացնել, նոր սերունդը կրկին կփորձի «հեղափոխություն» կատարել ATP-ում, դե իսկ կանանց թենիսում, ինչպես միշտ, ամեն ինչ շատ խառն է։
Grand Slam շարքի երրորդ մրցաշարը՝ «Ռոլան Գարոսը» խոստանում է՝ այսօրվանից մինչև հունիսի 9-ը Փարիզում շատ թեժ է լինելու։
«Անկասկած, Նադալը «Ռոլան Գարոսի» գլխավոր ֆավորիտն է։ Այստեղ սկզբում նա է, հետո՝ մյուսները»,- մրցաշարի մեկնարկից օրեր առաջ հայտարարեց Նովակ Ջոկովիչը։
Եթե Նադալին հաջողվի Փարիզում 12-րդ տիտղոսը նվաճել, նա կգերազանցի իր իսկ՝ մեկ մրցաշարում տոնած չեմպիոնությունների քանակով ռեկորդային ցուցանիշը։ «Գրունտի արքան» 11 անգամ չեմպիոն է դարձել Փարիզում, Մոնտե Կառլոյի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում և Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարում։