Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն. ստորագրվել է տեխնիկական աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

Մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները:

Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին և ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:

Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։ Քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողության գործիքների կիրառման լավագույն փորձն ունեցող Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:

«Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլորտներում` տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար` բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է»,- ընդգծել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին` տեղեկացնելով, որ հայ գործընկերների հետ նաև ծրագրից դուրս փորձի փոխանակում է կատարվելու:

«Իտալիան շատ զարգացած է տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում և վերլուծական, իրավական, օրենսդրական հզոր դաշտ ունի: Հետևաբար, սերտ և շարունակական համագործակցություն է սպասվում իտալացի գործընկերների հետ, ովքեր, իրենց հերթին, ցանկություն են հայտնել ծանոթանալու էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փորձին»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ են մեկնարկելու ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումների նպատակով փորձագետների և ՊԵԿ մասնագետների հետ համատեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնական բանկի հատուկ դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների միջև։ Քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարելու է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, և վերաբերելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջև կապին, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջև համագործակցությանը:

Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 27-28-ը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Իտալիա` քննարկելու «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերը:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net