Բանգլադեշում մոլեգնող «ֆանի» ցիկլոնն ավելի քան 1000 տան փլուզման պատճառ է դարձել, կան զոհեր (լուսանկարներ)
Բանգլադեշում մոլեգնող «ֆանի» ցիկլոնը ավելի քան 1000 փլուզման պատճառ է դարձել: Ցիկլոնի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 63-ը տուժել են, հաղորդում է BBC-ն:
Բանգլադեշի օդերևութաբանության կենտրոնի տնօրենի խոսքով՝ հնարավոր մեծ աղետի վախ այժմ գրեթե չկա:
Հնդկաստանի հյուսիս-արևելքից Բանգլադեշ թափանցած ցիկլոնի ուժգնությունը մայիսի 4-ին նվազել էր, սակայն հասցրել էր հարվածել առափնյա տասնյակ գյուղերի: Ցիկլոնի պատճառով ավելի քան 1 մլն մարդ է տեղահանվել:
Հնդկաստանում նույնպես ցիկլոնի պատճառով 1 միլիոնից ավելի մարդ է տեղահանվել, 16-ը զոհվել են: Իշխանությունների խոսքով՝ ցիկլոնի հետևանքով մարդկային կորուստները կարող էին ավելի մեծ լինել:
Հայտնի է, որ 1999թ.-ին Բենգալյան ծոցում Հնդկաստանի Օրիսսա նահանգի ափերին մոլեգնած և 30 ժամ տևած ցիկլոնը շուրջ 10 000 մարդու կյանք է խլել: