Բենգալյան վագրերը կարող են վերանալ իրենց համար հիմնական բնակմիջավայր հանդիսացող շրջանից
Կենդանական աշխարհի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Բենգալյան վագրը, վտանգված է: Ինչպես գրում է CNN-ը, հետազոտողների կարծիքով՝ 50 տարուց այս կենդանատեսակը կարող է իսպառ անհետանալ իր վերջին բնակմիջավայրերից մեկից:
Խոսքը Գանգայի հովտում գտնվող աշխարհի ամենախոշոր մագրենու անտառի մասին է, որը տեղակայված է Բանգլադեշի և Հնդկաստանի սահմանին: Կենդանիների վերացումը պայմանավորված է ինչպես որսագողերի գործողություններով, այնպես էլ մարդկանց ներխուժմամբ կենդանիների բնակության տարածքներ:
Անցած դարում արդեն կորցրել ենք ողջ աշխարհում բնակվող վագրերի 95 տոկոսը, ինչի արդյունքում ընդամենը 4000 կենդանի է մնացել վայրի բնության մեջ: Բենգալյան վագրերը բնակվում են ասիական երկրներում, սակայն նրանցից ընդամենը մի քանի հարյուրն են մնացել մագրենու խոշոր անտառում:
2001-2015 թվականներին Բենգալյան վագրի թվաքանակն այս տարածաշրջանում 440-ից հասել է 106-ի: