Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայից» կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Armsport-ը գրում է.
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը:
Calciomercato-ն գրում է, որ 19-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Երիտասարդ խաղացողը դեմ չէ մնալ Հռոմում, եթե թիմն իրավունք ստանա հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում:
Ձանիոլոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Թուրինյան ակումբն ամեն դեպքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կկատարի տեղափոխության համար:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: