Ամերիկացին խանութից պիթոն է գողացել՝ սողունին թաքցնելով տաբատի մեջ (տեսանյութ)
ԱՄՆ-ի կենդանաբանական խանութներից մեկի այցելուն մեկուկես մետր երկարություն ունեցող պիթոն է գողացել՝ այն թաքցնելով տաբատի տակ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նկատելով սողունի կորուստը՝ աշխատակիցները սկզբում կարծել են, որ օձը փախել է, սակայն հիշել են կասկածելի տղամարդու մասին, որը հետաքրքրվում էր առնետ գնելով՝ միևնույն ժամանակ հարցուփորձ անելով սողունների մասին:
Դիտելով վերահսկման տեսախցիկների տեսագրությունը՝ աշխատակիցները պարզել են, որ տղամարդը սողունին թաքցրել է տաբատի մեջ, որից հետո հեռացել է խանութից: