Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի 2-ամյա դուստրն աշխարհին օգնում է «աստղերին» նայել որպես սովորական մարդկանց (լուսանկարներ)
Լոս Անջելեսում 2017 թվականի մարտի 21-ին լույս աշխարհ է եկած հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի և ռուս սոպերմոդել Իրինա Շեյքի դուստրը՝ Լեա դե Սեն Շեյք Կուպերը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության տակ:
Ինչպես գրում է Woman.ru-ն, երկու տարում փոքրիկին հաջողվել է անել մի բան, որը դժվարանում են անել հատուկ ռազմավարություն մշակող գովազդային գործակալները, այն է՝ ստիպել ողջ աշխարհին հարգել իր ծնողներին:
«Աստղ է ծնվել». ըստ աղբյուրի՝ այսպես կարելի է նկարագրել փոքրիկի ծնունդը, որի ծնողները ոչ միայն հայտնի, տաղանդավոր և գեղեցիկ են, այլև սիրող, հավասրակշռված և ուշադիր, ինչը հազվադեպ երևույթ է հայտնիների շրջանում: Նրանց հաճախ կարելի է տեսնել փոքրիկի հետ զբոսնելիս և խաղալիս: Ինչպես երևում է, նրանցից յուրաքանչյուրը ձգտում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դստրիկի հետ: