Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Փորձաքննության ավարտից հետո՝ մայիսին, պարզ կլինի, թե Ամուլսարի հարցով «Լիդիանը» կդիմի միջազգային արբիտրաժ, թե ոչ. որևէ դատարան չի անտեսի հանրային շահը. կարծիքներ

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչ Գարիկ Հակոբջանյանը հույս ունի, որ մայիս ամսվա վերջից Ամուլսարի փորձաքննությունը կավարտվի, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն կստանա, և բանը չի հասնի միջազգային արբիտրաժ դիմելուն:

Tert.am-ի հետ զրույցում Գարիկ Հակոբջանյանը նշեց, որ արդեն 9 ամիս է՝ չեն աշխատում, հանք տանող ճանապարհները փակ են: «Ընկերությունը դեռևս ծանուցում է տվել, որ երեք ամիս հետո պետք է դիմի միջազգային դատարան, եթե պատասխան չլինի, երեք ամիս հետո, այսինքն՝ մայիս ամսից հետո, կերևա, կդիմի թե ոչ: Սպասում ենք փորձաքննության ավարտին, երևի թե մինչև մայիսի 20-ը կավարտի, տեղյակ չենք՝ կոնկրետ երբ կավարտի,  վերջին փորձաքննությունն է, դրանից հետո պետք է պատասխանեն կա՛մ դրական, կա՛մ բացասական, դրանից հետո կհասկանանք»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ մինչ այդ հարկադիր պարապուրդի են ուղարկվել, ապա արդեն դուրս եկել աշխատանքից: Ըստ նրա՝ շինարարության փուլում կապալառուների հետ միասին ընդհանուր շուրջ 1400 աշխատող է եղել, իսկ շահագործումից հետո 700 աշխատատեղ պետք է լիներ:

Իսկ թե ընդհանուր առմամբ գյուղում ի՞նչ դիրքորոշում ունեն, ասաց, որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, մի մասը հակված է, որ հանքը շահագործվի, մի մասն էլ՝ ընդհակառակը: «Բայց ընդհանուր, իհարկե, որ աշխատատեղ չկա, լավ չի: Գյուղում իսկապես խնդիր կա, մի մասը արտագնա աշխատանքի մեկնեց, որ իրենց խնդիրները լուծեն, աշխատատեղ չկա, որովհետև աշխատավարձի չափով վարկեր են վերցրել, հիմա չեն կարողանում վարկերը վճարել, գնում են, սև ցուցակ են ընկնում, տարբեր է էլի»,-ասաց նա:

Հակոբջանյանի ներկայացմամբ՝ Գնդեվազում հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, նաև անասնապահությամբ: «Բայց խնդիրն այն է, որ երբ աշխատանքի են անցել, վաճառել են անասունները, հիմա էլ պետք է գումար ունենան, որ գնեն»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Լիդիան Արմենիայի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությանը, նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների աշխատանքային իրավունքնե­րը, և 1400 մարդ աշխատանքից զրկված է առանց որևէ իրավական հիմնավորմամբ, նկատեց, որ որևէ դատարան չի կարող անտեսել հանրային շահերը: 

«Այո, իհարկե 1400 հոգի չի աշխատում, բայց 50,000 քաղաքացի այդ  խնդիրների ապահովագրությունը չունի դեռևս, այսինքն՝ ինչպիսի վնասներ կկրեն, և կարող են զբաղվել ընդհանրապես այգեգործությամբ, թե ոչ, սա կասկածի տակ է, հետևաբար մենք չպետք է  նայենք միայն այդ աշխատողների հոգսերն ու խնդիրները, այլ նաև մեր ազգաբնակչության, քաղաքացիների խնդիրները»,-ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ հենց դրա համար կառավարությունը ժամանակ է խնդրել, որ փորձաքննության արդյունքում հիմնավոր լինեն՝ վնասներ, ռիսկեր կան արդյոք, թե ոչ: «Ովքեր որ փորձում են կառավարության հետ այլ կերպ խոսել, չեմ կարծում, որ  ճիշտ ճանապարհ է, որովհետև ոչ ոք չգիտի՝ ուսումնասիրություններն ինչ ցույց կտան»,-ասաց նա:

Պատգամավորը չի կարծում, որ որևէ մեկը կարող է վստահ լինել, որ իրենց օգտին միջազգային արբիտրաժը վճիռ կկայացնի, քանի որ  խնդրահարույց հարցեր կան: «Այնտեղ բավական ռիսկեր կան, և այդ ռիսկերը որևէ մեկը չի գնահատել և գնահատել են այն չափով, որ չափով որ պատվիրված են եղել այդ վնասները, կան նաև բացասական կարծիքներ, անձամբ ես այդ բացասական կարծիքները կարդացել եմ»,-ասաց նա և օրինակ բերեց այն, որ հիմնականում արտացոլված չէ թթված դրենաժների խնդիրը:

«Որովհետև շահագործման  ընթացքում թթվայնացումներ են տեղի ունենալու, ու եթե դրենաժներ չկան, և չի հեռացվում և համապատասխան ձևով չի կոնսերվացվում, ապա Արփա գետը և Որոտանը հնարավոր է՝ անդառնալի վտանգների ենթարկվեն, ինչը գնահատված չէ»,-ասաց նա:

Հարցին, թե «Լիդիանը» չի՞ կարող հիմնավորել, որ իրենց բավական մեծ ներդրումները ռիսկի տակ են հիմա, չնայած թեկուզ հին կառավարությունը հաստատել է նախագիծն այն տեսքով, ինչ ներկայացվել է, Բագրատյանը պատասխանեց. «Ցանկացած գործ, որ նախաձեռնում են ներդրողները, միշտ ունի ռիսկի որոշակի գործընթացներ, որով պետք է անցնեն, որևէ մեկը երաշխավորված չէ որևէ երկրում, որ որևէ խոչընդոտ ու խնդիր չի լինելու: Այսինքն՝ այդտեղ իրենք պետք է իրենց ռիսկերն ապահովագրած լինեին, իրենց խնդիրն է, դա պետության խնդիրը չէ: Նախկին կառավարությունն այլ քաղաքականություն էր որդեգրել, նոր կառավարությունն այլ է որդեգրել, այսինքն՝ կառավարությունը հանրային շահերը բարձր է դասում, պետք է դա հարգել, և որևէ դատարան չի կարող անտեսել հանրային շահերը»:

Ըստ նրա՝ եթե նույնիսկ ընդդեմ պետության վճիռ կայացվի, միշտ էլ կարող են գտնվել ավելի բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր ավելի ճիշտ ձևով կշահագործեն, և վնասներն իրենք կփոխհատուցեն:




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net