«Երանության մեջ էի». Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ մեկնաբանել է նշանադրությունը
Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ մեկնաբանել է նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ ռոմանտիկ նշանադրությունը, որը տեղի է ունեցել Բահամյան կղզիներում համատեղ հանգստի ժամանակ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 49-ամյա Լոպեսը խոստովանել է, որ «երանության մեջ է ընկել», երբ 43-ամյա սիրեցյալը ծնկի է եկել ու իրեն 16 կարատանոց ադամանդով, 4,5 մլն դոլար արժողությամբ մատանի նվիրել:
«Մենք անընդհատ իրար աջակցում ենք, մտածում ենք այն ամենի մասին, ինչը կարող ենք միասին կառուցել: Նա գիտի՝ որոնք են իմ երազանքները, ես գիտեմ նրա երազանքների մասին: Միասին մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում»,-ասել է Լոպեսը:
«Մենք իսկապես երջանիկ ենք ու գնահատում ենք մեր կյանքի այն փուլը, որում այժմ գտնվում ենք: Մենք հենց դրանից ենք ամենամեծ հաճույքը ստանում»,-իր հերթին ասել է Ռոդրիգեսը:
Աղբյուրը նկատում է, որ երգչուհու համար սա ամուսնության 6-րդ առաջարկն է: Եթե նրանց պսակադրությունն իրոք կայանա, ապա Լոպեսի կյանքում այն կլինի չորրորդը, իսկ Ռոդրիգեսի համար՝ երկրորդը: