Ուկրաինայում բանանի արկղերի մեջ Էկվադորից ներկրված 257 կգ կոկաին է հայտնաբերվել (տեսանյութ)
Ուկրաինայի Օդեսայի շրջանում ծովային ճանապարհով մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, առգրավվել է 51 մլն դոլար արժեքով 257 կգ կոկաին:
Թմրանյութը ներկրվել է Էկվադորից՝ բանաններով լի կոնտեյներով, և նախատեսվում էր եվրոպական երկրներ հասցնել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մաքսանենգության մասնակիցների ինքնությունը պարզելու համար հետաքննություն է տարվում:
Ուկրաինայում կոկաինի՝ երբևէ առգրաված ամենախոշոր խմբաքանակը 1200 կգ է եղել՝ 180 մլն դոլար արժողությամբ: