Գալկինն արձագանքել է Պուգաչովայի հոսպիտալացման մասին լուրերին
Շոումեն և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն արձագանքել է ԶԼՄ-ներում կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հոսպիտալացման մասին հրապարակված լուրերին:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ ավելի վաղ հաղորդում էր տարածվել լրատվամիջոցներում, որի համաձայն՝ Պուգաչովան ստիպված է եղել շտապ հոսպիտալացվել սրտի վիրահատության համար:
Գալկինը երգչուհու հոսպիտալացման մասին լուրերը կեղծ է անվանել: «Չեմ հասկանում՝ որտեղից են այդ ամենը վերցնում, կինս տանն է, նրա հետ ամեն ինչ կարգին է, փառք Աստծո»,- ասել է Գալկինը: