«Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 859 միլիոն, իսկ «Ժպիտների քաղաք»-ին՝ 263 միլիոն դրամ. Աննա Հակոբյան
Իսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին հինգ ամիսների ընթացքում փոխանցվել է 263 մլն դրամ: Այս հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը և հասնել նրան, որ քաղցկեղ ունեցող բոլոր երեխաներն ունենան երկրում բուժվելու հավասար հնարավորություններ:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որն այս երկու հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր ամփոփեց դրանց գործունեությունը, նշելով, որ «Իմ քայլը» հիմնադրամն այս պահին սեփական տարածքի փնտրտուքների մեջ է:
««Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների քանակը, որպես անհատներ կամ կազմակերպություններ, 114-ն է: Նվիրատվություն «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ստացել է 85 անհատներից և կազմակերպություններից: Հիմնադրամը ունի 100-ից ավելի շահառու երեխա», - նշեց Հակոբյանը:
Վարչապետի տիկինը հաստատեց, որ հանդիպում է ունեցել խոշոր հարկատուների հետ և նրանց ներկայացրել է «Իմ քայլը» հիմանդրամի ծրագրերը․ - «Կարևոր եմ համարում այդ հանդիպումները, որովետև ինչքանով գիտեմ, բոլոր խոշոր կազմակերպությունները ունենում են ռազմավարություն տարվա մեջ նվիրատվություն անել որևէ հիմնադրամի, և ինձ համար կարևոր է, որպեսզի կազմակերպությունները առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան մեր հիմնադրամի գործունեության մասին»:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ ինքը ամուսնու հետ եղել է Դավոսում՝ Աննա Հակոբյանը հաստատեց, որ թեև պաշտոնական հրավեր ստացել ու Շվեյցարիա մեկնել էր, բայց «անձնական պատճառներով» չի ուղեկցել վարչապետին: Նա ավելորդ համարեց պատասխանել հյուրանոցային թանկարժեք համարի մասին հարցին:
Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ որոշ պատոնյաներ ու մարզպետեր իրենց պարգևավճարներից փոխանցումներ են կատարել «Իմ քայլը» հիմնադրամին», Հակոբյանը պատասխանեց․ - «Ուղղակի անհեթեթություն է այդ լուրը: Ասում եմ՝ չեմ բացառում, որ որևէ մեկը իր պարգևավճարը փոխանցած լինի»:
«Սիմվոլիկ նվերներից բացի, նաև թանկարժեք նվերներ եմ ստանում, բայց դրանք երկտողով հետ եմ վերադարձնում նվիրատուներին: Երկտողով, որ շատ շնորհակալ եմ: Համարեք, որ ես դա ունեմ, դուք ինձ դա նվիրել եք, բայց ես դա չեմ կարող ընդունել։ Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ», - ասաց Աննա Հակոբյանը։