Խուան Գուայդոն մտադիր է ուղևորվել Կոլումբիայի հետ սահման
Գուայդոն ավելի վաղ խոստացել էր, որ հումանիտար օգնությունը երկիր կմտնեն փետրվարի 23-ին: Առայժմ հստակ չէ, թե ինչպես է Խուան Գուայդոն աջակիցների հետ ստանալու օգնությունը, քանի որ Վենեսուելայի բանակն ու ոստիկանությունը շարունակում է ենթարկվել Նիկոլաս Մադուրոյին:
ԱՄՆ-ից ուղարկված հումանիտար օգնությունը՝ սննդամթերք և դեղորայք, պահվում են հարևան Կոլումբիայի սահմանի պահեստներում: Նախագահ Մադուրոն, սակայն, թույլ չի տալիս այդ օգնությունը մտնի երկիր՝ Վաշինգտոնին մեղադրելով այդ օգնության միջոցով սադրանքներ հրահրելու մեջ, որն ուղղված է իր իշխանության տապալմանը:
Վերջին տարիներին Վենեսուելայում աննախադեպ տնտեսական ճգնաժամ է, սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր դեֆիցիտ: