ՄՅՈւ-ի հարձակվողը հետաքրքրել է «Բարսելոնային»
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
21-ամյա հարձակվողի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Նախկինում Էդ Վուդվորդը հայտարարել էր, որ անգլիացու հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն այն ժամանակ, երբ ակումբում կողմնորոշվեն նոր գլխավոր մարզչի հարցում:
Աղբյուրը գրում է, որ «Բարսելոնան» ամեն ինչ կանի, որպեսզի ամռանը պայմանագիր ստորագրի հարձակվողի հետ, չնայած «կարմիր սատանաները» հեշտությամբ չեն ազատվի երիտասարդ ֆուտբոլիստից:
Ռեշֆորդի պայմանագրում հրաժարագնի մասին կետ ներառված չէ: