La Repubblica. Սարիին արդեն նոր աշխատանք են առաջարկել Ա Սերիայում
«Ռոման» հետաքրքրված է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ծառայություններով: Տեղեկացնում է La Repubblica-ն:
Հռոմեական ակումբի ներկայացուցիչ Ջեյմս Պալոտան երկու անգամ արդեն զանգահարել է 60-ամյա մասնագետին: Լոնդոնում նրանք նույնիսկ հանդիպում են ունեցել և Պալոտան առաջարկել է Սարիին «կապույտների» ղեկը ստանձնել հաջորդ մրցաշրջանում:
Ըստ աղբյուրի՝ «Ռոման» կարող են լքել ոչ միայն գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն, այլ նաև սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին:
Նախկինում նշվում էր, որ Սարիի ապագան կախված է Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից: