Սանկտ Պետերբուրգում ականի մասին հաղորդագրությունից հետո տարհանվել են Էրմիտաժի այցելուները
Սանկտ Պետերբուրգ քաղաքում տարհանվել են պետական Էրմիտաժի այցելուները, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ պատճառը եղել է «ականապատման» մասին ահազանգը:
«Սպառնալիք պարունակող նամակ ենք ստացել, այժմ իրականացվում է այցելուների տարհանում»,-հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:
Հայտնի է, որ փետրվարի 21-ին Էրմիտաժը բաց է եղել անվճար այցելության համար:
Աղբյուրը նկատում է, որ հունվարից Ռուսաստանում սկսվել է «ականապատման» մասին հաղորդագրությունների ու ահազանգերի նոր ալիք, որը Հեռավոր արևելքից մինչև երկրի հարավային ու հյուսիս-արմտյան շրջաններ է հասել: