Իմ և վարչապետի ընտանիքների դեմ սպառնալիքները մշտական են. Արթուր Վանեցյան
Իմ և վարչապետի ընտանիքի դեմ սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու. եթե չեզոքանան, ԱԱԾ կազմում չի գործի պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյանների անվտանգությունը:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` արձագանքելով հարցին` արդյոք դադարե՞լ են իր և վարչապետի ընտանիքի դեմ սպառնալիքները, որի մասին նա հայտարարել էր:
«Այդ սպառնալիքները մշտական են, երբեմն ավելի են ավելանում, երբեմն նվազում են, բայց միաժամանակ կան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հարցազրույցներում ԱԱԾ տնօրենը բազմիցս հայտարարել է, որ իրեն և իր ընտանիքին սպառնում են: «Անգամ իմ երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց եւ շփվել իրենց հասակակիցների և ընկերների հետ»,- հայտարարել էր Վանեցյանը:
Ամալյա Առաքելյան