Չեմպիոնների լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Չեմպիոնների լիգայում կայացել է 1/8 եզրափակիչ փուլի 4 հանդիպում, որոնցում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
«Լիոն»-«Բարսելոնա»՝ 0-0
«Լիվերպուլ»-«Բավարիա»՝ 0-0
«Աթլետիկո»-«Յուվենտուս»՝ 2-0
«Շալկե-04»-«Մանչեսթեր Սիթի»՝ 2-3
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, «Լիոնի» պաշտպան Ջեյսոն Դենայերը, «Մանչեսթեր Սիթիից» Ռահիմ Սթերլինգը և «Աթլետիկոյի» ավագ Դիեգո Գոդինը:
«Լիվերպուլի» դեմ խաղում Ալկանտարայի փոխանցումների 90%-ը ճշգրիտ են եղել, իսկ Դենայերը «Բարսելոնայի» դեմ խաղում աչքի է ընկել փոխանցումների 91% ճշգրտությամբ: Ռահիմ Սթերլինգը գոլի հեղինակ է դարձել «Շալկեի» դեմ խաղում, իսկ Գոդինը մեկ գոլ խփել է «Յուվենտուսի» դեմ խաղում: