Իռլանդիայում վիճակախաղի տոմսը երկրի պատմության մեջ ռեկորդային 200 մլն դոլար է շահել
Օրերս EuroMillions վիճակախաղի՝ Իռլանդիայի Հանրապետությունում գնված տոմսը մոտ 200 մլն դոլար է շահել՝ դառնալով երկրի պատմության մեջ վիճակախաղի ամենամեծ շահումը, գրում է Daily Mail-ը: Նոր շահումը գերազանցել է 2005թ.-ի հուլիսին Դոլորես ՄքՆամարայի կողմից շահած 129 մլն դոլարը:
Իռլանդիայի Ազգային վիճակախաղի գործադիր տնօրեն Դերմոթ Գրիֆֆինը հայտնել է, որ առայժմ չի հայտարարվի այն խանութի անունը, որտեղից գնվել է շահող տոմսը, և խորհուրդ է տվել բոլոր խաղացողներին ուշադիր ստուգել տոմսերը, դրանք պահել ապահով տեղում և հնարավորինս շուտ կապ հաստատել իրենց հետ:
Գրիֆֆինը նաև հավելել է, որ նման շահումը խաղացողի մոտ կարող է շոկ առաջացնել, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հաղթող տոմսի տերն իրեն չկորցնի և իրավական ու ֆինանսական խորհրդատվությունից հետո դիմի Ազգային վիճակախազի գլխամաս:
Պարբերականը նշում է, որ կղզու համար տարին հաջող է սկսվել. հունվարին Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայում բնակվող զույգը 143 մլն դոլար էր շահել: