Իսլանդիայի կառավարությունը 5 տարով երկարաձգել է կետերի որսի թույլտվության ժամկետը
Իսլանդիայի կառավարությունը հինգ տարով երկարաձգել է կետերի որսի թույլտվության ժամկետը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է երկրի ձկնորսության նախարար Քրիստիան Ֆոր Յուլսոնը: Այդ մասին հայտնում է RG-ն` հղում անելով Sveriges Radio-ին:
Աղբյուրը նշել է, որ չնայած միջազգային հանրության կոշտ քննադատությանը, Իսլանդիայի իշխանությունները որոշել են շարունակել կետերի որսը: Տարեկան կթույլատրվի որսալ 209 կետ:
Իսլանդիայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն`իսլանդացիների մեծամասնությունը նույնպես դեմ է կետերի որսին, սակայն երկրի կառավարությունը վստահեցրել է, որ կետորսությունն իրականացվում է խիստ վերահսկողությամբ:
Իսլանդիայում կետերի որսը վերսկսվել է ավելի քան տասը տարի առաջ: Այդ ժամանակ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել երկրի նկատմամբ: Բացի Իսլանդիայից, կետորսությունը թույլատրված է նաև Նորվեգիայում: 2018 թ. վերջին կետերի որսը վերսկսելու մասին հայտարարել է նաև Ճապոնիան: