Դավիթաշենի կամրջի վրա ոստիկանները կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը. Shamshyan.com
Փետրվարի 20-ին Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի տղամարդ անցել է վտանգավոր եզրագիծը և ցանկանում է կամրջից ցած նետվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկաններին դիմած քաղաքացին Երևանի բնակիչ Տիգրան Պ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, իսկ ինքնասպանության փորձ կատարողը՝ Երևանի բնակիչ Կարեն Ե.-ն, որը նույնպես Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է: