Էրդողան. «Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատներ կուտակվեն»
«Անվտանգության գոտու ստեղծման մեր առաջարկը շատ հստակ մի նպատակ ունի` հեռու պահել ահաբեկիչներին Թուրքիայի սահմաններից: Մենք խոսում ենք ոչ թե Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող անվտանգության գոտու, այլ ահաբեկիչների դեմ ուղղված անվտանգության գոտու մասին: Մենք երբեք չենք հանդուրժի, որ այս անվտանգությանգոտին նույնպիսի ճահճի վերածվի, ինչպիսին է Հյուսիսային Իրաքը», - հայտարարում էր Էրդողանը: