ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը նիստի ընթացքում բարձր գնահատական է տվել ՀՀ ԱԺ ընտրություններին. Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են։
Խոսեցին նաև ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք նույնպես շատ դրական գնահատեցին տեղի ունեցած ընտրությունները»,-մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը։